ԵՄ առաքելությունը՝ Ադրբեջանի պնդումներին․ Ռազմական որևէ արտառոց տեղաշարժ դիտորդները չեն նկատել![]() 2 ապրիլի 2024 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, արձագանքելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, X-ի իր միկրոբլոգում կրկին հայտնել է, որ դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Նշվում է, որ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր։ «EUMA-ն ապրիլի 1–ին կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր»,- ասված է գրառման մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը և հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։ Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |