ՊՆ նախկին ղեկավարի նորաստեղծ կուսակցության օրակարգում իշխանություններին հեռացնելն է

ՊՆ նախկին ղեկավարի նորաստեղծ կուսակցության օրակարգում իշխանություններին հեռացնելն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 5–ին տեղի է ունեցել պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին Կարապետյանը մասնակցել է Ռուսաստանից տեսաուղերձով:

Նա ելույթ է ունեցել՝ թիկունքում Հայաստանի ու Արցախի դրոշը։ Իսկ դահլիճի մի անկյունում՝ ոչ երևացող տեղում, Ռուսաստանի դրոշ կար, որը, սակայն, պարզած չէր, հայտնում է «Ազատությունը»։

Նախկին պաշտոնյան քննադատել է գործող իշխանությանը, թե «ապաշնորհ գործողություններով երկիրը անդառնալի կորուստների են հասցրել», և ըստ նրա՝ եթե միջոցներ չձեռնարկեն, կկորցնեն պատմական հողերը:

Արտաքին քաղաքականության մասին նա ևս խոսել է՝ նշելով միայն Ռուսաստանի հետ բարեկամության անհրաժեշտության մասին։ Բանակցությունները, նրա համոզմամբ, պետք է սկսել միայն Մոսկվայի երաշխիքների ներքո: Պաշտպանության նախկին նախարարը նաև ասել է, թե աշխատում են Բաքվից գերիներին հետ բերելու ուղղությամբ:

Համագումարին նախկին պաշտոնյաներ կամ հայտնի քաղաքական ու հանրային գործիչներ չկային: Հիմնադիր կազմում նախկին պաշտոնյաներից Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն էր, որն «Ազատության» հետ զրույցում ասել է՝ գալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։

Հարցին՝ մինչև ընտրություննե՞րն են հեռացնելու, թե՞ ընտրությունների միջոցով, Շահինյանը հստակ չի պատասխանել։

«Այսօր զանգ պետք է խփել և ոչ թե գնալ իշխանությունների հետ ինչ-որ բանակցությունների, արտահերթ կամ հերթական ընտրությունների, այլ բացառապես մեկ օրակարգով է մտնում «Համահայկական ճակատ» կուսակցությունը քաղաքական դաշտ, դա մեր քաղաքացիների պատվիրակած լիազորությունն է՝ հեռացնել իշխանություններին»։

Վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի միջև հեռակա բանավեճը վերջերս նոր զարգացումներ էր ստացել, միմյանց փոխադարձ մեղադրանքներ ու զգուշացումներ էին արել։ Փաշինյանը հայտարարել էր, թե 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ նա դրա նախորդ օրն իրեն չի զեկուցել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։ Կարապետյանը սուտ էր որակել այդ պնդումները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---