ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար է նշանակվել Մաքսիմ Լոնգանգեին![]() 6 ապրիլի 2024 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ երևանյան գերասենյակի ղեկավար նշանակելու մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, որ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու շարունակական բարեփոխումների նպատակով ՀՀ իրավասու գերատեսչությունների և կառույցների հետ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունը նոր թափով կզարգանա: Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի սերտ և դրական արդյունքներ արձանագրող համագործակցության առնչությամբ՝ կարևորելով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը և նշելով, որ այն օժանդակում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող կենսագործմանը՝ ի նպաստ ՀՀ-ում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության առաջխաղացման: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ՄԻԵԴ և ԵԽ կանոնադրական մարմինների արձագանքներն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանային մարտահրավերների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |