Բյուիսոն․ Արբեջանցիները գիշերն առնվազն 5 հայկական գյուղի դիրքեր են գնդակոծել![]() 6 ապրիլի 2024 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանցիները գիշերն առնվազն 5 հայկական գյուղի դիրքեր են գնդակոծել։ Նա նշել է, որ դրա նպատակը լայնածավալ հարձակում հրահրելն էր։ «Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիներն առնվազն 5 գյուղ են գնդակոծել Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում։ Նպատական էր պատասխան գործողություններ հրահրել, որոնք կարդարացնեին իրական լայնածավալ հարձակումը։ Ինչը տեղի չունեցավ»,–ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |