Ըստ ՔՊ–ական պատգամավորի՝ ռուսական կողմը պետք է ավելի զուսպ լինի

Ըստ ՔՊ–ական պատգամավորի՝ ռուսական կողմը պետք է ավելի զուսպ լինի

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Բաքվի և Մոսկվայի հայտարարություններին, ասել է, որ այդ հայտարարություններից տպավորություն է ստացել, թե Ադրբեջանի և Ռուսաստանի որոշ շրջանակներ սինխորն են աշխատում։

«Ինչ վերաբերվում է նրան, որ Հայաստանին փորձում են գործիք սարքել, այս տեսակ անընդունելի հայտարարություններ են հնչում ռուսական կողմից, ինչ-որ արյուն, ինչ-որ նման մտքեր են հնչում․ նախ հորդորում եմ զուսպ լինել, հավասարակշված լինել և ավելորդ հայտարարություններ չանել, որոնք վնասում են հայ-ռուսական հարբերություններին։ Ռուսաստանում գործող մի շարք քաղաքական գործիչներ իրենց հայտարարություններով վնասում են հայ- ռուսական հարաբերություններին»,- նկատել է նա, հայտնում է Factor.am-ը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ արձակած կրակոցներին, ապա պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը ուժի ցուցադրություն է անում՝ փորձելով բանակցային գործընթացում դիվիդենտներ շահել, բայց չի հաջողվելու։

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման նպատակը մեր երկրի շահն է, և որևէ երրորդ երկիր չի կարող որոշել՝ թե որն է ՀՀ-ի պետական շահին համարժեք գործողություն, ոը՝ ոչ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։

 Ուշագրավ
---