Քանանի․ Իրանը դեմ է Հրվ. Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն10 ապրիլի 2024 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը, պարզաբանել է ԻԻՀ դիրքորոշումն այդ հարցում՝ նշելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն։ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Նա հավելել է, որ տնտեսական համագործակցությունն ու կապերի ընդլայնումը արդյունավետ դեր կունենան Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, հայտնում է Irna գործակալությունը։ Քանանին նաև շեշտել է տարածաշրջանային ներուժի, այդ թվում «3+3»–ի խորհրդատվական մեխանիզմի օգտագործման կարևորությունը չլուծված վեճերի հանգուցալուծման համար։ Նշվել է, որ Իրանը բազմիցս է հայտարարել, որ սատարում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության իրավունքին իր հողի վրա։ Նշվել է նաև, որ Իրանը բազմիցս է իր երկու հարևաններ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ արել լուծել բոլոր վեճերը երկխոսության միջոցով։ 3+3 հարթակի շրջանակներում վերջին հանդիպումը կայացել է 2023–ի հոկտեմբերին Թեհրանում, որին Վրաստանը չի մասնակցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։ Photo. AP Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |