Փաշինյան. Մինչև քարտեզը չհամաձայնեցնենք, պրոցես չի կարող լինել![]() 10 ապրիլի 2024 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման հարցին, ասել է, որ մինչև քարտեզը չհամաձայնեցվի, պրոցես չի կարող տեղի ունենալ։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ ւ է համաձայնվում Տավուշի հատվածից տարածքներ տալու, եթե համաձայնեցված քարտեզներ չկան, ինչու հարց չի բարձրացնում՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից մոտ 200 քկմ ներխուժելու վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆոն»։ «Մինչև քարտեզի շուրջ համաձայնություն չլինի, թե այս հատվածում ինչպես ենք իրականացնում սահմանազատում, պրոցես չի կարող տեղի ունենալ»,- ասել է Փաշինյանը։ Այն դիտարկմանը, որ եթե քարտեզների շուրջ չկա համաձայնություն, ապա ինչպես են որոշել, որ այդ չորս գյուղերը պետք է հանձնվեն Ադրբեջանին, ապա՝ խորհրդային Հայաստանի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանի հայտնի որոշման հիշատակմանը Փաշինյանն արձագանքել է՝ հետաքրքրվելով գյուղերի անուններով։ «Անունը տվեք։ Խորհրդային Հայաստանի և ՀՀ տարածքում երբեք Բաղանիս Այրում անունով գյուղ չի եղել, Ներքին Ոսկեպար անունով գյուղ չի եղել։ ՀՀ-ում եղել է, կա Ոսկեպար անունով գյուղ, Բաղանիս անունով գյուղ»,–ասել է նա։ Նա նաև ասել է, որ բացարձակ սուտ է, հերյուրանք ու զրպարտանք է, որ ՀՀ Տավուշի մարզի թեկուզ մի միլիմետր տարածք վիճարկման ներքո է՝ այդպիսի բան լինել չի կարող, Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։ «Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |