Հայաստանը ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում![]() 12 ապրիլի 2024 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Որոշման նախագիծը ներառված է գործադիրի ապրիլի 12-ի նիստի օրակարգում։ Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարությունը։ Նախատեսվում է, որ ռազմական կցորդը իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025–ի հունվարի 1-ից։ Ըստ հիմնավորման, ՄԹ–ում ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և բրիտանական՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ։ Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, ՄԹ ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները, յուրաքանչյուր տարի փոխադարձությամբ տեղի ունեցող պաշտպանական, ռազմավարական և ռազմաքաղաքական խորհրդակցությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |