Փաշինյան․ Պնդումները, թե ՏՏ ոլորտի աշխատողները համատարած հեռանում են ՀՀ–ից, ճիշտ չեն

Փաշինյան․ Պնդումները, թե ՏՏ ոլորտի աշխատողները համատարած հեռանում են ՀՀ–ից, ճիշտ չեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պնդումները, թե ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած հեռանում են, իրականության հետ կապ չունեն։

Նա հավելել է, որ 2024–ի փետրվարին 2023–ի փետրվարի նկատմամբ, ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ է գրանցվել՝ «ոչ շատ մեծ, բայց աճ»։

Վարչապետը նշել է, որ կառավարությունը ոլորտի ներկայացուցիչների մեծ կազմի հետ հանդիպում է ունեցել, քննարկել են, թե քաղաքականության կարգաբերման ինչ սխեմա կարող են ներդնել, որ ոլորտն ավելի գրավիչ լինի։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---