Տոկաև․«Խաղաղության խաչմերուկ»-ը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության

Տոկաև․«Խաղաղության խաչմերուկ»-ը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հայաստան այցին ընդառաջ, Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում, ուստի հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։

Նա հավելել է, որ նախագծերի արդյունավետ առաջխաղացման համար գլխավորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը փոխընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերեն տարածաշրջանում հաղորդակցությունների հետագա ապաշրջափակման վերաբերյալ։

Տոկաևը նշել է, որ տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարևոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

«Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համակցումը կարող է զգալի մուլտիպլիկատիվ էֆեկտի հանգեցնել ինչպես տարածաշրջանային առումով ՝ միավորելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը, այնպես էլ առանձին երկրների համար: Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն առաջին հերթին ներդրում է, և դրանք նոր տեխնոլոգիաներ են, աշխատատեղեր, սարքավորումների և հումքի մատակարարում, արտադրություն, արտահանման-ներմուծման գործառնություններ, բանկերի աշխատանք: Այսպիսով, կգործարկվեն տնտեսության բոլոր ոլորտները։ Դա դրական ազդեցություն կունենա նաև տարանցիկ միջանցքների երկայնքով շրջանների բարեկեցության վրա»,–ասել է նա։

Տոկաևը նշել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել իր տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում՝ դառնալով Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր տարանցիկ հանգույցներից մեկը։ Ղազախստանի տարածքով անցնում է 13 տրանսպորտային միջանցք, այդ թվում ՝ 5 երկաթուղային և 8 ավտոմոբիլային։

«Ընդհանուր առմամբ, մեր երկրի տրանսպորտային և լոգիստիկ համալիրի և տարանցիկ ներուժի զարգացման գործում ներդրվել է ավելի քան 10 տրիլիոն տենգե (մոտ 35 միլիարդ դոլար): Կառուցվել և արդիականացվել են հանրապետական նշանակության ավելի քան 13 հազար կմ ավտոճանապարհներ և կառուցվել են 2,5 հազար կմ նոր երկաթուղային գծեր։

Անցյալ տարի Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային անդմինիստրացիաները «մեկ պատուհանի» սկզբունքով լոգիստիկ ծառայությունների կարգավորման, սակագնային քաղաքականության միասնականացման և ՏՄՏԵ-ով փոխադրումների կայունության ապահովման նպատակով ստեղծեցին Middle Corridor Multimodal Ltd համատեղ ձեռնարկությունը: Ներկայում եվրոպական մի շարք երկրներ ցանկություն են հայտնել միանալ այս երթուղուն, իսկ որոշներն արդեն աշխատանքներ են իրականացնում»,–ասել է նա։

Նշվել է նաև, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները։

«Այս առումով տարածաշրջանում նոր երթուղիների առաջխաղացումն, անկասկած, կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը»,–ասել է նա։

Ապրիլի 15–ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Տոկաևը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---