Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել15 ապրիլի 2024 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա: Պատճառը կակաոյի համաշխարհային դեֆիցիտն է: Գանայում և Կոտ դ՚ Իվուարում, որոնք մատակարարում են աշխարհում կակաոյի հումքի 60-70 տոկոսը, հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Վերջին ամիսներին միջազգային շուկայում կակաո հատիկավորը ռեկորդային գին է գրանցել: Եթե 2 տարի առաջ 1 տոննա կակաոն արժեր 2 200 դոլար, ապա այսօր ավելի քան 4 անգամ թանկացել է՝ գերազանցելով 10,000 դոլարը: Կակաոյի բերքի կրճատման պատճառով առաջիկա 1 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ շոկոլադի գինը մոտ կրկնակի կբարձրանա: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող մի շարք համաշխարհային հայտնի խոշոր ընկերություններ արդեն բարձրացրել են շոկոլադի գինը, չի բացառվում, որ առաջիկայում ևս կլինեն թանկացումներ: Ակնկալվում է, որ կթանկանա հատկապես մուգ շոկոլադը, որտեղ կակաոյի տեսակարար կշիռը մեծ է: Շահույթ ապահովելու համար ենթադրվում է, որ շատ արտադրողներ կդիմեն տարբեր քայլերի: Օրինակ` կակաոն փոխարինեն այլ բաղադրիչներով, արտադրանքի ծավալը փոքրացնեն կամ էլ կակաոյի պարունակությունը նվազեցնեն շոկոլադի մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |