ՔՊ պատգամավոր. Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ![]() 15 ապրիլի 2024 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Freedom House-ի վերջին զեկույցին, ասել է, թե Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ, հայտնում է Aysor.am-ը։ «ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունն ամրացնելու վրա։ Գնահատում ենք միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից և զարգացնում մեր ժողովրդավարությունը։ Համաշխարահային երկրների շարքում ՀՀ-ն ամենաժողովդավար երկրներից մեկն է»,-ասել է նա։ Freedom House-ի զեկույցում ասվում է, որ Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով։ «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»,–ասվում է զեկույցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |