Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել ՀՀ-ում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացմանը![]() 16 ապրիլի 2024 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար: «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը նախատեսված է 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար։ Մրցույթն օգնելու է աշակերտներին զարգացնելու ֆինանսական ոլորտի գիտելիքները և յուրացնելու այդ ոլորտում ձեռք բերած նոր հմտությունները։ Բացի այդ, մրցաշարը նպատակ ունի խթանելու ֆինանսական կրթության նկատմամբ հետաքրքրվածությունը ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։ Evocabank-ը հանդիսանում է մրցաշարի գլխավոր հովանավորը։ Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում։ Սա Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մասն է։ Evoca-ն միշտ հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար, քանի որ նրանք են մեր ապագայի երաշխիքը։ Evoca-ի հետ դեպի նոր իրականություն ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |