Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում

Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Կիրանց համայնքում գյուղացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն սահմանազատման աշխատանքային խմբում:

«Վարչական շրջանների ղեկավարները ներգրավված են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում` իրենց փաստարկներով և ժողովրդին էլ տեղեկություն կտան, թե ինչ է տեղի ունենում»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիա։

Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված։

«Այդտեղ մենք դպրոց ենք կառուցում և պետք է մեր երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովենք»,–ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ գործընթացն ինչքան էլ դժվար է, բայց ինքը դրական է տրամադրված, որովհետև սահման է գծվում երկրի ամբողջ տարածքով։

«Սահմանը խաղաղության որոշակի երաշխիք է։ Բոլորս միշտ պետք է հիշենք, որ կարա ինչ-որ բան նենց չգնա, իսկ որ ամեն ինչ նենց գնա, ոնց մենք պլանավորել ենք, մենք պետք է իրար հետ երկխոսության մեջ լինենք»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել էր Փաշինյանի փակ հանդիպումը և նշել, որ հարցը գյուղին կամ գյուղերին վերագրել նշանակում է՝ գյուղացիներին թողնել ահռելի պատասխանատվության ներքո՝ ոչ միայն ներկայում, այլև ապագայի բոլոր հետևանքներով:

Հայտնել էինք, որ ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հետ կապված իրավիճակը։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն 1 ամիս է` Ոսկեպարում է բնակվում, թույլ չեն տվել մուտք գործել հանդիպման սրահ։ Գյուղացիները, ինչպես նաև Տավուշի թեմը Փաշինյանի այցի մասին տեղյակ չեն եղել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---