Զախարովա․ ՌԴ–ն ՀՀ-ից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին»18 ապրիլի 2024 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն հստակ արձագանքի և հերքման է սպասում Հայաստանից ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» ԶԼՄ–ներում հայտնված տեղեկություններից հետո։ «Ավելի վաղ Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Հաշվի առնելով գործոնների համադրությունը՝ մենք հստակ արձագանք ենք ակնկալում ՀՀ իշխանություններից հայտնված տեղեկությունների վերաբերյալ, իսկ ավելի լավ է՝ հերքման»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։ Նա այդպես է մեկնաբանել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման վերաբերյալ այն տեղեկությունները, որ այդ հանդիպմանը ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, Զախարովան ասել է, որ Մոսկվայում չեն զարմանա, եթե պարզվի, որ ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները Բրյուսլեում իրոք իրենց պլաններն էին պարտադրում Երևանին, որոնք «ենթադրում են ՌԴ ռազմակայանի և ռուս սահմանապահների փոխարինում մասնագետներով ԱՄՆ–ից, ՆԱՏՕ–ից և ԵՄ–ից, Արևմուտքի քայքայիչ աշխատանքի ընդլայնում Հայաստանի սահմանին՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, ինչպես նաև ՀՀ կրիտիկական կարևորության ենթակառուցվածքների և էներգահամակարգերի վերակողմնորոշում և Մեծամորի ԱԷԿ–ի ապամոնտաժում»։ Զախարովան նաև ասել է, որ Արևմուտքի համար Հայաստանը լոկ գործիք է «տարածաշրջանում նոր մեծ հրդեհի բորբոքման համար»։ «Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել խզելու ՀՀ և ՌԴ միջև բոլոր կապերը, ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտում, ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ վրա հենվող տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների խարխլում»,–ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |