Ադրբեջանի ՀԿ–ները դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով Ռուբեն Վարդանյանի առաջադրման դեմ

Ադրբեջանի ՀԿ–ները դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով Ռուբեն Վարդանյանի առաջադրման դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀԿ–ների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» բնակիչները բաց նամակով դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով և «իրենց վրդովմունքը հայտնելով» Արցախի նախկին պետնխարար, բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանին որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու դեմ։

Նամակում ասվում է, թե Ռուբեն Վարդանյանի «կյանքն ու իդեալները վիրավորում են այն իդեալներն ու արժեքները, որոնցով ղեկավարվում է Խաղաղության Նոբելյան մրցանակը», գրում է APA–ն։

Նամակի հեղինակները թվարկել են Վարդանյանի «հանցագործությունները», որոնց թվում է «անջատողական ռեժիմի ղեկավար լինելը»։ Ըստ նրանց, Վարդանյանը սպառնում էր Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, խոչընդոտում էր «ադրբեջանցի փախստականների վերադարձին» և այլն։

Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնց թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---