Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել

Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը, որը նախորդ տարի ժամանել էր Հայաստան՝ ականատես լինելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքներին, «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը հայտարարել է, որ Բաքուն էթնիկ զտում է իրականացրել։

«Ըստ էության, դա էթնիկ զտում էր, որն իրականացրել է Ադրբեջանը։ Սա անընդունելի է։ Եվ ինձ վրդովեցնում է, որ միջազգային հանրությունը բավարար չի գործել, որպեսզի ընդգծի այն վրդովմունքը, որը կար և կա»,- ասել է Փիթերսը, հայտնում է Factor.am-ը։

Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը, որը կդադարեցնի ԱՄՆ-ի ամբողջ ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---