Եվրախորհրդարանում կքննարկեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում![]() 19 ապրիլի 2024 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում կքննարկեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում։ Քննարկումը տեղի կունենա ապրիլի 24–ին։ Խորհրդարաններին կներկայացվի բանաձևի նախագիծ, որը կոչվում է «Վերջին հետապնդումներն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ՝ դոկտոր Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործերը»։ Այդ մասին հայտնել է Իբադօղլուի եղբայրը՝ Գալիբ Բայրամովը, գրում է Turan.az-ը։ Բանաձևում անդրադարձ կա նաև Abzas Media–ի և Toplum Tv–ի լրագրողների գործերին։ Քվերակությունը տեղի կունենա ապրիլի 25–ին։ 2023–ի սեպտեմբերին Եվրախորհրդարանն արդեն ընդունել է բանաձև Իբադօղլուի գործով՝ պահանջելով ազատ արձակել նրան։ Ակտիվիստ Գուլիևը, որին ձերբակալել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, պատմել էր Abzas Media–ին, թե ինչպես է ոստիակնությունը կեղծում թմրանյութերի հետ կապված քրեական գործերը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |