ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը19 ապրիլի 2024 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին հայկական առաջին ֆիջիթալ NFT սփեյսը մեկ հարկի տակ էր հավաքել մի շարք ստեղծագործողների, NFT էնտուզիաստների և կոլեկցիոներների՝ AKNEYE մշակութային նախագծին ծանոթանալու նպատակով: Բլոկչեյն էմբասիի ղեկավար Անդրանիկ Սևոյանը նախ պատմել է AKNEYE-ի մասին, ներկայացրել արվեստի նախագծի հիմնական գաղափարախոսությունը և հայտնել, որ Վենետիկյան Բիենալեի օրերին AKNEYE-ն՝ իր աչքանման քանդակներով և ակնուլունքներով, ցուցադրված կլինի աշխարհում երրորդ ֆիջիթալ սփեյսում: Նա նաև ներկայացրել է՝ ինչպես կարելի է սեփական նախագծերով միանալ AKNEYE համայնքին և ցուցադրության օրերին գործակցել բրենդի հետ:
Խոսնակներից Ռաֆֆի Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին, ինչպես նաև անդրադարձել է իր ակնկալիքներին Վենետիկի Բիենալեից և նախագծի հեռանկարներին: Ֆասթեքսի իրավաբան Արփինե Սարատիկյանը ներկայացրել է մտավոր սեփականության իրավունքի ապագան բլոկչեյնի դարաշրջանում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանում հեղինակային իրավունքի մասին օրենքը կիրառվում թվային արվեստի և NFT-ների նկատմամբ համաշխարհային և տեղական մակարդակով: Նա հիշատակել է նաև հեղինակային իրավունքի խնդիրների լուծման լավագույն օրինակներն արվեստագետների, կոլեկցիոներների և հարթակների համար:
Հանդիպումն արդյունավետ է եղել և նոր դռներ է բացել հետաքրքրված անձանց առջև: ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով: Դրանք բաց չթողնելու համար հետաքրքրված անձինք կարող են հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին: Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |