ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի22 ապրիլի 2024 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ հույս է հայտնել, որ մինչև 2026–ի ԱԺ ընտրությունները ընտրական համակարգն ավելի պատրասված ու վերազինված կլինի «Մինչև 2026 թվականը ընտրություններ չունենք։ 2026-ի հունիսին Ազգային ժողովի ընտրությունները կլինեն, իսկ աշնանը ՏԻՄ համամասնական ընտրություններ կլինեն։ Ես հույս ունեմ՝ մինչ այդ ընտրական համակարգն ավելի պատրասված կլինի, նոր հնարավորություններով զինված կլինի»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»։ Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել։ «Միջազգային դիտորդների գնահատականները ձեզ բոլորիդ հայտնի են, որ ընտրությունները անցել են ժողովրդավարության բոլոր կանոնների պահպանմամբ։ Երևանի ավագանու ընտրություններում մենք ունեցել ենք 14 մասնակից, որից 13 կուսակցություն և մեկ դաշինք, բայց արդյունքների բողոքարկման դիմում չենք ստացել։ Այսինքն՝ ոչ ԿԸՀ-ն է ստացել, ոչ էլ որևէ մեկը վարչական դատարան է դիմել։ Սա ես համարում եմ, որ մեր գործունեության ամենակարևոր գնահատանքն է»,- ասել է Հովակիմյանը։ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է նաև հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցությունների ֆինանսավորման հարցում խնդիրներ արձանագրե՞լ են։ «Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ վերստուգիչ հանձնաժողովի ամփոփ հաշվետվությունը կա։ Կարող եմ ասել, որ ունեցել ենք դեպքեր, երբ իրավունք չունեցող անձի կողմից փոխանցում է արվել նախընտրական հիմնադրամ, որևէ քաղաքական ուժի։ Բոլոր այս դեպքերում գումարը հաշվանցվել է պետական բյուջե»։ Անդրադառնալով հարցին, որ որոշ դեպքերում դիտորդական կազմակերպությունները նույնականացվում են որևէ քաղաքական ուժի հետ, Հովակիմյանն ասել է․ «Մենք դիտորդներին նայում ենք օրենքի տեսանկյունից։ Կա օրենսդրության պահանջը և այդ պահանջով կազմակերպությունը հայտ է ներկայացնում, մենք գրանցում ենք։ Դրանից հետո մենք նաև սկսում ենք ուշադիր հետևել տվյալ դիտորդական կազմակերպության դիտորդների գործունեությանը։ Եթե լինի օրենքով արգելված արարք, օրինակ, դիտորդի կողմից նախընտրական քարոզչություն, բնականաբար, հետևանք կլինի։ Մենք այս դեպքում բացառապես առաջնորդվում ենք ընտրական օրենսգրքով»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |