Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշում են Հաղթանակի օրը եւ Շուշիի Ազատագրման օրը

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանը նշում է Հաղթանակի օրը եւ Շուշիի Ազատագրման օրը: Հիշարժան օրվա հետ կապված` ՀՀ Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին Երեւանի Հաղթանակ զբոսայգում: Դրանից հետո զբոսայգում տեղի կունենա շքերթ եւ տոնական համերգ` կազմակերպված ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից:



Ստեփանակերտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կայցելեն Շուշիի ազատագրման համար զոհվածներին նվիրված հուշակոթող, ճանապարհին կանգ առնելով առաջինը Շուշի մտած տանկի հուշարձանի մոտ: Շուշիում տեղի կունենա Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ դնելու արարողություն, որից հետո Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հոգեհանգստի պատարագ է մատուցվելու: Նախագահների` Ստեփանակերտ ժամանելուց հետո մի շարք ղարաբաղյան հրամանատարների հանձնվելու են բնակարանների բանալիներ: Տոնական օրը կեզրափակվի համերգով եւ հրավառությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---