Ռուբեն Սաֆրաստյան. Ադրբեջանն ու Թուրքիան արդեն սկսել են հակասել միմյանց

PanARMENIAN.Net - «Ադրբեջանում խիստ անհանգստացած են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջին բանակցությունների արդյունքներով, որովհետեւ տեսնում են իրական գործողություններ, որոնք վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդիրն այլեւս նախապայման չէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար»,- մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Սաֆրաստյանը նաեւ ընդգծել է, որ ուշադրությամբ հետեւում է վերլուծական հոդվածներին, եւ մեջբերեց Թուրքիայի արտգործնախարարի հետեւյալ հայտարարությունը. «Եթե ղարաբաղյան հարցի առնչությամբ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց չկա, ապա դա բոլորովին չի նշանակում, Թուրքիան պետք է սպասի, մինչեւ որ այդ առաջընթացը տեղի ունենա: Հարկավոր է զարագացնել հայ-թուրքական բանակցությունները եւ դրանք չկապել հայ-ադրբեջանական բանակցությունների հետ»: Սաֆրաստյանը նաեւ ավելացրել է, որ Ադրբեջանում անհանգստության պատճառներից մեկը թուրքական խորհրդարանական պատվիրակության այցն էր Բաքու, որտեղ չկար կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից եւ ոչ մի ներկայացուցիչ, ինչն արդեն զգոնացրեց ադրբեջանական կողմին:



«Հետաքրքիր է եւս մեկ փաստ. Թուրքիան եւ Ադրբեջանը սկսել են հակասել միմյանց»,- ընդգծել է Սաֆրաստյանը` նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնաբանությունները ղարաբաղյան հարցի առնչությամբ: «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը ձեռք է բերվել ակնհայտ առաջընթաց, մինչդեռ ադրբեջանական կողմը հայտարարել է որեւէ առաջընթացի բացակայության մասին»,- նշել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---