Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք

Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք

PanARMENIAN.Net - Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։

Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։

Բագրատ սրբազանը սահմանազատման հանձնաժողովների մայիսի 15–ի նիստը տխրահռչակ է անվանել և ընդգծել է, որ այն իրականացվել է մթության քողի տակ։Նա նշել է, որ ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Իշխանությունների վրա որևէ ազդեցություն չունեցան իրավական, օրենսդրական դաշտում դրված այն լայն հիմնավորումները, որոնք տրվել են մի շարք մասնագետների կողմից։ Ազդեցություն չունեցան նաև բարոյական հիմքերը և այն անհամաձայնությունը, որ հայտնել են ՀՀ քաղաքացիները։ Մեր կյանքում անհրաժեշտություն է դարձել ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ ուղղակիորեն վերացնել պատճառը, որը մեկն է և այն Երևանում է։ Հրատապ է դարձել, որպեսզի ժամ առաջ բոլորիս ջանքերով, նվիրումով, համառ կամքով, համբերությամբ և վստահությամբ հեռացնենք այս իշխանությունն իր ամբողջ ապօրինություններով հանդերձ։ Մեր երկրում նոր կյանք պետք է հաստատել»,– ասել է Տավուշի թեմի առաջնորդը։

Նա նշում է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է` ՀՀ իշխանությունները գործում են սահմանադրության, օրենքների, իրավունքի, ինքնության, բարոյականության, տրամաբանության և բոլոր տեսակի չափանիշներին հակառակ։

Սրբազանի խոսքով` սա արնաքամության ամբողջական շղթա է, որը պետք է կանգնեցվի, և դա պետք է արվի շարունակական անհամաձայնություններով և մի շարք այլ գործողություններով։ Նա նշեl 1, որ այդ մասին առաջիկայում մանրամասն կներկայացնեն, որպեսզի ճիշտ ճանապարհով ընթացքը լինի։

«Այլ ելք չկա մեզ համար որպես մեր երկրի ու ժողովրդի գալիքով մտահոգ մարդիկ։ Պետք է լծվենք ամենաբարդ աշխատանքին, ինչը պետք է լինի նպատակադրված։ Այլընտրանք չկա մեզ համար, այս պահին էլ Կիրանցի հայրենակիցներն արդեն իսկ տնազուրկ դարձած ու զրկված անվտանգության բոլոր երաշխիքներից, փողոցում են գտնվում։ Վերահաստատում ենքայդ տառապանքն անպատասխան չի մնա։ Կրկնում եմ այլընտրանք չկա կա՛մ այսօր, կա՛մ երբեք։ Պետք է ազատագրենք մեր հայրենիքը ստորացումից, պարտադրանքից և ծաղրանքից»,– ասել է սրբազանը։

2024թ. մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---