Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին17 մայիսի 2024 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Երևանը Մոսկվային չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին։ «Մենք նման խնդրանք չենք ունեցել»,– ասել է նա։ ԱԽ քարտուղարը հավելել է, որ հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է, որ ռուս սահմանապահները դադարեցնեն ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նաև որ նրանք դուրս գան ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով 17 կետից, ինչպես նաև՝ Սիսիանի և Գորիսի բազաներից։ «Մենք առաջարկեցինք ռուսական կողմին դուրս գալ վերոնշյալ վայրերից, քանի որ դրանք տեղակայվել էին բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, ինչին ռուսական կողմը համաձայնել է։ Նրանք հարցրել են, թե արդյոք Հայաստան– Իրան ու Հայաստան– Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ իրենք դուրս գան, ինչին հայկական կողմը պատասխանել է, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,– պարզաբանել է Գրիգորյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»։ «Մոսկվան և Երևանը համաձայնեցրել են Հայաստանի որոշ մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, պայմանավորված նրանով, որ պայմանները փոխվել են: Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը: Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |