Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք

Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք

PanARMENIAN.Net - ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երթով գնացել է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարել։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում, խոսելով մայիսի 18–ին կայանալիք քաղաքական կուսակցությունների հետ հանդիպման մասին, ասել է` ուզում է, որ բոլորը ներկա լինեն՝ մեծ, փոքր, միասին որոշակի եզրահանգման գան։

«Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք։ Կուսակցությունները շատ են, հետևաբար ուզեցինք բոլորը ներկա լինեն՝ մեծ, փոքր, միասին որոշակի եզրահանգման գանք։ Ամեն ինչ հստակ, ուղղակի, որոշակի գնում է առաջ»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Այն հարցին, թե ինչ է են քննարկել ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի հետ հանդիպմանը, սրբազանը պատասխանել է՝ գործընթացների վերաբերյալ։

«Գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք։ Ի վերջո հոգևորական եմ չէ՞ ես , բարեկամություն, մտերմություն ունեմ։ Բնական գործընթաց է»,–ասել է նա։

Հարցին՝ քաղաքական ուժերի, հանրային գոիծիչների հետ հանդիպման ըթնացքում որո՞նք են առաջնային մտահոգությունները, որոնք ուղղում են իրենց, նա պատասխանել է. «Այս մարդկանց հեռացումը։ Այլ ծրագիր չկա»։

Այն հարցին, թե արդյոք արձագանք եղել է ՔՊ-ականների հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին հայտարարությանը, սրբազանը բացասական է պատասխանել։

Բագրատ Սրբազանը նաև հայտարարել է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսել ենք մեկ նպատակով և մեկ ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը և դրան որպես հետևանք, արդյունք այս իշխանության հեռացումն է։ Լուծման ուրիշ ձև չկա։ Այսօր Կիրանցն է, վաղը մյուս տեղերն են, հետևաբար տեղայնացված չէ մեր խնդիրը լայն իմաստով։ Այո, մարդկային կյանքերն ու ճակատագրերն են, այդ պատճառով էլ սկսվել է Կիրանցից կամ Ոսկերապարի այս ամբողջ ընթացքը»։

Մայիսի 16–ին Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Բագրատ սրբազանը սահմանազատման հանձնաժողովների մայիսի 15–ի նիստը տխրահռչակ է անվանել և ընդգծել է, որ այն իրականացվել է մթության քողի տակ։Նա նշել է, որ ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։

«Կրկնում եմ այլընտրանք չկա կա՛մ այսօր, կա՛մ երբեք։ Պետք է ազատագրենք մեր հայրենիքը ստորացումից, պարտադրանքից և ծաղրանքից»,– ասել է սրբազանը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---