Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում![]() 22 մայիսի 2024 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը մայիսի 21–ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում։ Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Անվտանգային իրավիճալից բացի զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Նույն օրը՝ մայիսի 21–ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ խնդիրներ։ Հեռախոսազանգը տեղի է ունեցել Կիևի նախաձեռնությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |