Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից![]() 11 հունիսի 2024 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և սահմանազատման գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ թեմաների շուրջ: Վարչապետը ողջունել է պարոն Ռաֆարենի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանին վերաբերող հարցերի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ժան-Պիեռ Ռաֆարենի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությունը: Վարչապետը կարևորել է այս օրերին վերջինիս նախաձեռնությամբ Երևանում մեկնարկող «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը՝ նպատակաուղղված Հայաստանի երիտասարդների ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողությունների բարձրացմանը: Ժան-Պիեռ Ռաֆարենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստան այցից առաջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ, ով խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին: Պարոն Ռաֆարենն ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Հաջորդիվ նա անդրադարձել է «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության գործունեությանն ու նպատակներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |