ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել![]() 14 հունիսի 2024 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։ ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը։ «EUMA–ն շարունակում է ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանին՝ հայկական կողմից։ Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շար– կամ միջադեպ չեն նկատել»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ արդեն 3–րդը 24 ժամվա ընթացքում։ Ադրբեջանի տարածած բոլոր ապատեղեկատվական հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |