Գլենդելում մեկնարկում է «Վերադարձ հայրենիք» քարոզարշավը

PanARMENIAN.Net - «Շանթ» հայկական երիտասարդական ուսանողական կազմակերպությունը Գլենդելում սկսել է «Վերադարձ հայրենիք» քարոզարշավը, որը խրախուսում է սփյուռքահայերի տեղափոխումը Հայաստան: Այս քարոզարշավի առաջին միջոցառումը «Հայաստանի հնարավորությունները» տեղեկատվական տոնավաճառն է, որը տեղի կունենա մայիսի 14-ին Գլենդելում: «Եկել է ժամանակը, որպեսզի մենք ջանքեր գործադրենք մեր երկրի ապագայի ստեղծման գործում: Մենք ուզում ենք ապացուցել, որ հայրենադարձությունը մեր սերնդի ընտրությունն է»,- հայտարարել է քարոզարշավի կազմակերպիչ Գասպար Ջիվալաղյանը:
 Ուշագրավ
---