Միրզոյանն ու Կոբախիձեն ընդգծել են՝ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը![]() 4 հուլիսի 2024 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր այս առաջին այցը և կայացած քննարկումները վկայում են երկու երկրների քաղաքացիների համար նոր շոշափելի արդյունքների հասնելու մտադրության մասին։ ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ջանքերը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում երկարատև կայունության ու խաղաղության ապահովման համատեքստում շեշտելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթաց առահովելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ու փոխաջակցության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերիn։ Հունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ե Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջե տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջե ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |