ԱԺ նախագահ․ ՀՀ-ն շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա![]() 5 հուլիսի 2024 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանում: «Հուսամ, որ շուտով կունենանք նոր դեսպան»,- ասել է նա լրագրողներին, գրում է Aysor.am-ը: Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը ներկայացրել է դեսպանի թեկնածությունը, սպասում են նշանակմանը: Այլ մանրամասներ նա չի ներկայացրել` հորդորելով դիմել ՀՀ ԱԳՆ: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1–ին աշխատանքային այցով այցելել էր Բելգորոդում, որտեղ մայիսի 12–ին շենք էր փլուզվել ուկրաինական կողմի գնդակոծությունից։ Նա հայտարարել էր, որ երկու երկրի հարաբերությունները չեն սահմանափակվում առանձին անհատների հայտարարություններով։ Հունիսի 2–ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կապարետյանը ուկրաինական Բուչա էին այցելել։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ ՌԴ ԱԳՆ–ն այդ կապակցությամբ բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ–ին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ էր արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել 2022–ի հունվարի 5-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |