Ovio-ն Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումին ներկայացրել է ՀՀ ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը![]() 8 հուլիսի 2024 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին մեկնարկել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը, որտեղ Ovio-ն հանդես է եկել որպես «Արծաթե» գործընկեր՝ ներկայացնելով վերջերս շահագործման հանձնած Հայաստանի ամենամեծ Տվյալների մշակման կենտրոնը։ Ֆորումն այս տարի անցկացվում է Գյումրիում և նպատակ ունի թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղեր, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Ovio-ի տվյալների մշակման կենտրոնը եզակի է տարածաշրջանում իր մեծությամբ և տեխնիկական հնարավորություններով։ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից, 2 ՄգՎ հզորություն, ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանությամբ կառուցված Տվյալների մշակման կենտրոնը պատրաստ է ապահովել տվյալների մեծ ծավալի պահպանում, տրամադրել ամպային լուծումներ Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածին։ Ընկերությունը կարևորում է բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Հարկ է նշել, որ ընկերությունն առաջին օպերատորն է, որը հասցրել է FTTH տեխնոլոգիան ՀՀ մարզեր՝ ստեղծելով թվային հավասարություն Հայաստանում և շարունակում է ընդլայնել ցանցը մարզերում։ Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումի կողմից կազմակերպած էքսպոյի ժամանակ որպես Հայաստանում թվային ենթակառուցվածքների առաջխաղացման իր հանձնառության մաս՝ Ovio-ն ներկայացրել է իր ժամանակակից տվյալների կենտրոնը, որը ռազմավարական նշանակություն ունի բիզնեսների և հանրային ծառայությունների թվային վերափոխմանն աջակցելու գործում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |