Սամանթա Փաուերը կժամանի ՀՀ՝ հաստատելու ԱՄՆ խորացող գործընկերությունը![]() 8 հուլիսի 2024 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ին կժամանի Հայաստան՝ հաստատելու Հայաստանի հետ ԱՄՆ խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու ՀՀ դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը: Այցը կտևի մինչև հուլիսի 11-ը։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ամբողջ հայության օգտագործելու համար: Նա նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 33 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի ժողովրդին՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։ Սամանթա Փաուերը Հայաստան էր այցելել նաև 2023–ի սեպտեմբերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |