Հոկտեմբերին ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման նախնական պայմանավորվածություն կա![]() 8 հուլիսի 2024 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ։ Այդ մասին ասել է Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը, հայտնում է «Ազատությունը»։ Ըստ նրա՝ պայմանավորվածությունը նախնական է և ձեռք է բերվել Ադրբեջանի խորհրդարանի ներկայիս նախագահ Սաբինա Գաֆարովայի հետ՝ նախորդ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակված և պարզ չէ՝ արդյոք Գաֆարովան կպահպանի պաշտոնը։ Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չէր հաղորդել։ Ադրբեջանական կողմը միայն նշել էր, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են Ազգային ժողովների ներդրումը խաղաղության գործընթացին։ Սիմոնյանի և Գաֆարովայի առաջին հանդիպումն այս տարվա մարտի 22-ին էր կրկին Ժնևում։ Կողմերը քննարկել էին Հայաստանի Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։ Հայկական կողմը կառուցողական էր որակել հանդիպումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |