Ծառուկյան. Հայաստանը չպետք է վանի դաշնակիցներին և խաղալիք դառնա ուրիշի ձեռքում![]() 15 հուլիսի 2024 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իրենից վանում է դաշնակիցներին` նրանց հետ հարաբերություններն ամրապնդելու փոխարեն։ «Պետք է լինի միասնություն, համագործակցություն, զարգացում։ Մենք փոքր պետություն ենք, բայց խելացի ենք, մենք պետք է մեր երկրի շահին նայելով` մեր դաշնակիցներին ամրապնդենք, բայց փոխարենը վանում ենք։ Մենք պետք է խաղալիք չլինենք ուրիշ պետությունների ձեռքին»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Ծառուկյանի կարծիքով` Հայաստանը պետք է կամուրջ հանդիսանա Արևելքի և Արևմուտքի միջև և բոլորի հետ «լավ լինի»։ Ծառուկյանը նաև կարծում է, որ երկրում քաղաքական համակարգը բարեփոխման և թարմացման կարիք ունի: Ըստ նրա` հին կուսակցություններն իրենց սպառել են ու նրանց վաղեմության ժամկետն անցել է։ Ժողովուրդը կորցրել է վստահությունը նրանց նկատմամբ և հոգնել է նրանցից։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը համոզված է, որ պետք է վերջ դնել ներքին թշնամանքին ու դադարել մարդկանց բաժանել հայաստանցու, ղարաբաղցու կամ գյումրեցու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |