Նաիրիտ գործարանում պայթյուններ են տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: Ներկա պահին գործարանի վերեւում ծխի հսկայական քուլաներ են երեւում:



15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ:
 Ուշագրավ
---