ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել![]() 30 հուլիսի 2024 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Էդգար Հունանյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը՝ վարչապետի առաջարկով «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդգար Հունանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,–ասվում է փաստաթղթում։ Մինչ նշանակումը Հունանյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Մինչ այդ Հունանյանը եղել է ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի առաջին տեղակալ–շտաբի պետ։ Մինչև 2023–ի ապրիլը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն էր գնդապետ Արման Մարալչյանը։ Զբաղեցրած պաշտոնից նրա ազատումից հետո ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի պաշտոնը թափուր էր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |