«Նաիրիտ գործարանում» զոհերի մասին հաղորդագրություններ դեռեւս չեն ստացվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 18:36 շտապ օգնության ծառայություն տեղեկատվություն է ստացվել «Նաիրիտ գործարանում» կատարված պայթյունի մասին, որի արդյունքում դեպքի վայր է ուղղվել «Շտապ օգնության» լիակատար պատրաստվածությամբ երկու բրիգադ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են «Շտապ օգնության» Քաղաքային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից, զոհերի մասին հաղորդագրություններ դեռեւս չեն ստացվել: Անհրաժեշտության դեպքում օգնություն կուղարկվի, բացի դրանից աշխատանքին միացել են նաեւ Էրեբունու Բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» բրիգադները:



Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: Ներկա պահին գործարանի վերեւում ծխի հսկայական քուլաներ են երեւում: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ:



Նաիրիտից մինչեւ հիմա փոքր պայթյուններ են լսվում: Կրակն արդեն չի երեւում, բայց ծուխը շարունակում է նույն ինտենսիվությամբ դուրս գալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարների բրիգադը: Գործարանի շրջակա տարածքը փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Այլեւս կատարվածի ոչ մի մանրամասներ չի հաջողվում իմանալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---