Չեն Մին. Չինաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը ՀՀ հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում![]() 31 հուլիսի 2024 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշել է, որ Չինաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ «Վերջին տարիների ընթացքում՝ երկու երկրների ղեկավարների ռազմավարական ղեկավարության ներքո, Չինաստան-Հայաստան ռազմական համագործակցությունը հասել է զգալի հաջողությունների՝ դրական ներդրում ունենալով տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Չինաստանը պատրաստ է էլ ավելի խորացնել փոխանակումներն ու համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում նաև անվտանգության ոլորտում, և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է դիվանագետը, հայտնում է Արմենպրեսը։ Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանն իր հերթին նշել է, որ նոր դարաշրջանում Չինաստանի ժողովրդական բանակը դուրս է գալիս միջազգային ասպարեզ՝ իր ներդրումն ունենալով համաշխարհային խաղաղության պահպանման և ընդհանուր զարգացման խթանման գործում։ Նրա բնորոշմամբ՝ Չինաստանի և Հայաստանի բանակների փոխգործակցությունը երկու երկրների հարաբերությունների կարևոր մասն են։ «Անցած տարվա հոկտեմբերին մեր բանակների ղեկավարները բանակցություններ ունեցան և մտքեր փոխանակեցին ռազմական հարաբերությունների զարգացման շուրջ, ինչը նոր լիցք հաղորդեց մեր բանակների միջև գործնական համագործակցությանը։ Երկու կողմերն օգտակար փոխանակումներ են անցկացրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատվիրակությունների փոխայցելությունները, մասնագիտական փոխանակումները և անձնակազմի վերապատրաստումը: Չինաստանը պատրաստ է ջանքեր գործադրել աշխատելու հայկական կողմի հետ ռազմական ոլորտում՝ ռազմավարական կապերի ամրապնդման, փոխանակումների և համագործակցության խորացման և Չինաստանի և Հայաստանի միջև համապարփակ, բազմամակարդակ և լայնածավալ պաշտպանական համագործակցության նոր շրջանակի ձևավորմանը նպաստելու համար»,- եզրափակել է Ան Ցյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |