Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանում սողանքների հետևանքով զոհերի կապակցությամբ![]() 2 օգոստոսի 2024 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարարին Կերալայի նահանգում սողանքների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ցավով տեղեկացա Հնդկաստանի Կերալա նահանգի Վայանադի շրջանում տեղի ունեցած զանգվածային սողանքների մասին, որոնք մարդկային զոհերի, տուժածների և մեծ վնասների պատճառ են դարձել։ Իմ խորին ցավակցություններն ու անկեղծ կարեկցանքն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին», - ասվում է գրառման մեջ։ Միրզոյանի գրառմանն արձագանքել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ շնորհակալություն հայտնելով ցավակցության համար։ Վերջին տվյալներով Հնդկաստանի հարավում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 250–ի, ևս 200 հոգի տուժել է։ Ավելի քան 250 մարդ անհետ կորած է համարվում։ Հուլիսի 30–ին տեղի ունեցած սողանքներին նախորդել են հորդառատ անձրևները, լրջորեն վնասվել են ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Photo. AP ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |