ԱԱԾ․ «Զվարթնոցից» դուրս եկած ՌԴ սահմանապահներն այժմ ծառայում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանին

ԱԱԾ․ «Զվարթնոցից» դուրս եկած ՌԴ սահմանապահներն այժմ ծառայում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին։ Այդ մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։

ԱԱԾ-ից մերժել են տեղեկության տրամադրումը թվաքանակի մասին՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է, իսկ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հակիրճ նշել են. «Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»:

Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը: Իսկ որ այնտեղից դուրս եկած ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։

 Ուշագրավ
«Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
---