ՀԱԿ փոխնախագահ․ Տարածաշրջանը եռում է, Հայաստանի իշխանությունը հանգիստն է վայելում![]() 8 օգոստոսի 2024 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ, առաջին նախագահի մամուլի նախկին խոսնակ Լևոն Զուրաբյանը երկրի բարձրաստիճան ղեկավարների երկարաժամկետ հանգիստը իրավիճակին ամենևին համահունչ չի համարում։ «Մենք ունենք այսօր ոչ թե ղեկավար, մենք ունենք այսօր գերագույն գլխավոր հեծանվորդ. տարածաշրջանը եռում է, իշխանությունը շարունակում է վայելել հանգիստը, երբ Հայաստանի գլխավոր մարտահրավերն անվտանգությունն է»,–ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե մեկ ամսով՝ հուլիսի 15-ից օգոստոսի 12-ն է մեկնել արձակուրդ։ Նրան այս ընթացքում երկու փոխվարչապետերն են փոխարինում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր է վերադարձել 21-օրյա արձակուրդից։ Զուրաբյանն անդրադարձել է Իսրայել - Իրան հակամարտությանը, որը կարող է բռնկվել ամեն պահի։ «Բոլորը հիմա սպասում են, որ ՀԱՄԱՍ–ի լիդերի՝ Իսմայիլ Հանիայի սպանության պատասխանը Իրանի կողմից հետևելու է, և եթե հետևի էնպես, ոնց որ դա պատկերացնում են բոլորը՝ դա լինի համազարկ Իրանի կողմից, «Հեզբոլա»-ի կողմից, սիրիական և իրանական շիա բանակների կողմից, հուսիթների կողմից Եմենի, ուրեմն՝ սա նշանակելու է լայնամասշտաբ պատերազմ, որը մեզ չի շրջանցի: Եվ այս վիճակում մեր իշխանությունները զբաղված են ինչ-որ անհասկանալի օլիմպիական կայֆերին տրվելով՝ հեծանիվ են քշում, դադարել են պետական կառավարման գործը ինչ-որ ժամանակով, հանգստանում են», -ասել է նա։ Ըստ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ իշխանությունը երկու ուղղությամբ պետք է աշխատեր, ինչի մասին ոչ մի հրապարակային հիշատակում չկա՝ տարածաշրջանային երկրների հետ պետք է ներգրավվեր ինտենսիվ բանակցությունների մեջ, քաղաքացիական պաշտպանությունը, զինուժի մարտական պատրաստության աստիճանը պետք է բարձրացներ, սցենարներ մշակեր՝ որ զարգացման դեպքում Հայաստանն ինչ է անելու: «Ի՞նչ եք կարծում, ասենք, մենք հիմա ինտենսիվ կոնսուլտացիաների մեջ չպիտի՞ լինեինք, օրինակի համար, ռուսների հետ, թեկուզ ադրբեջանցիների հետ, թեկուզ Իրանի հետ: Մենք մտածում ե՞նք՝ ինչ ռմբակոծություններ կարող են լինել, մեր պետությունը պատրա՞ստ է ապահովել փախստականների ներհոսքի հետ կապված խնդիրները: Էսօր մեր կառավարությունը պիտի ամբողջ օրը զբաղված լիներ արտակարգ դրությունների հետ կապված պլանավորման հետ։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը մեր ազգային անվտանգության խնդիրների ապահովման անհրաժեշտությունը չեն հասկանում, կամ էլ իրենք էլ գիտակցոււմ են արդեն, որ իրենց հենց քաղաքականության արդունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ նրանց դիվանագիտական ջանքերից այլևս ոչինչ կախված չէ: Երկու դեպքում էլ սարսափելի», - ընդգծել է Զուրաբյանը: Վարչապետն արձակուրդին տարբեր մարզեր է այցելել՝ ներհայաստանյան հարցերով, Լոնդոն գնացել, իսկ երբ մեկնեց Իրանի նախագահի երդմնակալությանը, Թեհրանում սպանված ՀԱՄԱՍ–ի առաջնորդը դեռ ողջ էր, Հայաստանի անմիջական հարևան Իրանի ներգրավմամբ Մերձավոր Արևելքում էլ պատերազմի ընդլայնման կանխատեսումներ դեռ չկային։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |