Պապոյան. ՀՀ-ն որևէ երկրի պահանջով իր Սահմանադրությունը չի փոխի![]() 8 օգոստոսի 2024 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հարցին, ասել է, որ ՀՀ-ն իր Սահմանադրությունը կարող է փոխել, երբ ՀՀ քաղաքացիներն այդպես որոշեն։ «Որևէ երկրի պահանջով Հայաստանն իր Սահմանադրությունը չի փոխի։ Հայաստանը իր Սահմանադրությունը կփոխի, թե չի փոխի, դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի, սահմանադիրի որոշելիքը»,-ասել է Պապոյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, որտեղ Հայաստանն ունի իր օրակարգը։ Նա այդպես է պօատասխանել այն հարցին, թե ո՞րն է Ադրբեջանի նպատակը հայ-ադրբեջանական բանակցություններում և արդյոք Հայաստանը կգնա՞ զիջումների, քանի որ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ դնել և պարտադրում է խաղի իր կանոնները։ «Մենք մեր օրակարգը ունենք, և բանակցությունները շարունակվում են: ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը կարդացի, որը նրա մասին էր, որ մեր օրակարգի կարևոր կետերից մեկը երկկողմանի ընդունվել է։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր կետ է բանակցությունների շարունակության համար»,-ասել է նա: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի հայտարարությանը: Ավելի վաղ Ամիրբեկովն ասել էր, որ կողմերը փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |