ՀՀ ԱԳՆ. Թուրքիան չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Բրիտանական կողմի առաջարկությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Միացյալ Թագավարության արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:



Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս ենթատեքստում Բրայան Ֆոլլը ողջունեց այդ ուղղությամբ վերջերս արձանագրված առաջընթացը եւ հույս հայտնեց, որ կողմերը շուտով կսկսեն պայմանավորվածությունների իրականացումը:



Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի երեկ Բաքվում արված հայտարարություններին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Թուրքիայի փորձերը միջամտելու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընացին կարող են այդ գործընթացին վնաս հասցնել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություներն ընթանում են Մինսկի Խմբի համաանախագահների միջնորդությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա եւ կողմերը փորձում են մոտեցնել իրենց դիրքորոշումները: Նա հավելեց, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի ընդհանրապես չխառնվել այդ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին:



Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլlը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնխանդրի կարգավորման վերաբերյալ, ընգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---