ԱԳՆ․ ՀՀ-ն ողջունում է Գազայում հրադադարի շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի նախաձեռնությունը

ԱԳՆ․ ՀՀ-ն ողջունում է Գազայում հրադադարի շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ղեկավարների նախաձեռնությունը։ Այդ մասին ասվում է նախարարության X-ի միկրոբլոգում։

«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկանց կյանքերն ու տարածաշրջանային խաղաղությունը՝ Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հետագա քննարկումների ժամանակ շոշափելի արդյունքներ կարձանագրվեն, որոնք կթեթևացնեն մարդկանց տառապանքները Մերձավոր Արևելքում»,- ասվում է գրառման մեջ։

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ղեկավարները Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել հաջորդ շաբաթ վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները Դոհայում կամ Կահիրեում։ Նրանց վերջնական առաջարկներ են ներկայացվել։

Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը սպանվել է ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիան։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։

 Ուշագրավ
---