Նախարար․ Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027-ին![]() 29 օգոստոսի 2024 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է անցկացնել 2027 թվականին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Դա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն, հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։ Նախարարը հայտնել է, որ վերջին նիստը մոտ 20 օր առաջ է կայացել, հաջորդը սեպտեմբերի 5-ին է նախատեսված։ Մինչ այս որոշումը դեռ 2022-ին ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մշակում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ։ Հայեցակարգի նախնական տարբերակն այս տարվա հունվարին ուղարկել էին կառավարություն։ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին՝ վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |