Ներկայացուցիչների պալատի նախագահ. Ուրուգվայում ՀՀ հետ եղբայրական հարաբերությունների շուրջ բոլորը համակարծիք են 4 սեպտեմբերի 2024 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, անդրադառնալով Հայաստանի և Ուրուգվայի ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններին, ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրում Երևանի հետ եղբայրական հարաբերությունների շուրջ բոլորը համակարծիք են, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ Ուրուգվայում Հայաստանի հետ բարեկամական կապի մասին տարբեր կարծիքներ չկան, Հայաստանին վերաբերող բոլոր հարցերը երկրի խորհրդարանում քվեարկվել են և շարունակում են քվեարկվել միաձայն՝ առանց որևէ երկրորդ տեսակետի՝ անկախ նրանից, թե ով կամ որ կուսակցությունն է ստանձնում երկրի իշխանությունը։ Անդրադառնալով Արցախի հայաթափմանը՝ Օլիվերան նշել է, որ այս տարվա ապրիլի 23-ի միջոցառմանն Ուրուգվայն իր կարծիքը հայտնել է։ «Մենք նկատում ենք, որ հայ ժողովրդին բնաջնջելու այդ մտադրությունը շարունակվում է, սակայն տեսնում ենք, որ այդ նպատակը հետապնդողներին չի հաջողվել հասնել դրա իրագործմանը։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ նույն նպատակներից, կարծես թե, դեռևս չի հրաժարվել, սակայն Ուրուգվայն իր համերաշխությունն է ցուցաբերում Հայաստանին։Ոչ մի ժողովուրդ չի կարող այլ բան փնտրել, քան խաղաղությունը, և այս միտքն է մեզ փոխանցվել այս օրերին։ Իհարկե, այդ ուղերձով էլ վերադառնում ենք Ուրուգվայ»,–ասել է նա։ Նա հավելել է, որ այն, ինչ կատարվեց Արցախում, խորը ցավով ընդունվեց Ուրուգվայում։ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հետ զրույցում միանշանակ հուզվեցինք ներկայացված համընդհանուր և անձնական պատմություններից։Այլ բան է, թե ինչ է արվում այսօր՝ տեսնելու, թե իրականում ինչ հնարավորություններ կան Ադրբեջանի հետ սահմանների հարցում։ Մենք Հայաստանի կողքին ենք լինելու և ուշադիր հետևելու ենք այդ գործընթացներին։Հենց այդ առաքելությամբ ենք մենք վերադառնում՝ հասկանալով տեղի ունեցողի բարդությունը։ Միևնույն ժամանակ, կա մի բան, որը չպետք է կասկածի տեղիք տա՝ Հայաստանի ինքնիշխանությունը և խաղաղության հասնելու ձգտումը»,–ասել է Օլիվերան։ Նա հավելել է, որ Ուրուգվայում այժմ նախընտրական քարոզարշավ է՝ հոկտեմբերի 27-ին ընտրություններ են, բայց ով էլ հաղթի ընտրություններում, Հայաստանի հետ կապի մասին տարբեր կարծիքներ չեն լինի: Ուրուգվայն առաջին երկիրն էր, որը 1965 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 2024–ին Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում միաձայն հավանություն են տվել մի օրինագծի, որի համաձայն՝ Ուրուգվայի բոլոր ռադիոկայանները և հեռուստատեսությունները պետք է ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցը հիշատակող ուղերձ հեռարձակեն՝ «Այլևս երբեք» կարգախոսով: Հայաստանի և Ուրուգվայի հարաբերություններն էլ ավելի են ակտիվացել, քանի որ Ուրուգվայն այժմ դեսպանություն ունի Հայաստանում, իսկ Հայաստանը դեսպանատուն է բացել Ուրուգվայում։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | ՀՀ–ում շարժական կապի 5G տեխնոլոգիա կներդրվի Նախատեսվում է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրում ՌԴ-ում ապօրինի միգրանտները չեն կարողանա մեքենա վարել, օգտվել բանկերից, երեխաներին դպրոցում գրանցել Հայաստանն այն երկրների թվում է, որտեղից շատ ապօրինի միգրանտներ կան Ռուսաստանում Արցախում էթնիկ զտում իրականացրած Բաքուն նեղսրտել է ՀՀ ԱԳՆ որակումներից Ըստ Հաջիզադեի, դա հարձակում չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա Արցախի նախկին ու ներկա ՄԻՊ–երը հայցով դիմել են Միջազգային քրեական դատարան Նրանց ներկայացնում են միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան |