ՀՀ-ն կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին 4 սեպտեմբերի 2024 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Գագաթնաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Անդրադառնալով Բաքվի հետ բացվող կոմունիկացիաների վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը վստահվելու խոսակցություններին, նա ասել է, որ դեռ մանրամասները հայտնի չեն, գրում է Panorama.am-ը։ «Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն: Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է։ «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, պարզապես խոսվել է դրա հնարավորության մասին»,–ասել է նա։ Փոխնախարարը նշել է, որ որևէ հավելյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ։ Սաֆարյանը հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթն են փոխանցել Ադրբեջանին: BRICS-ը ձևավորվել է 2006–ի հունիսին, որի կազմում էին ի սկզբանե Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։ 2024–ի հունվարի 1-ից: BRICS–ին միացել է ևս 5 պետություններ՝ Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Արցախում էթնիկ զտում իրականացրած Բաքուն նեղսրտել է ՀՀ ԱԳՆ որակումներից Ըստ Հաջիզադեի, դա հարձակում չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա Արցախի նախկին ու ներկա ՄԻՊ–երը հայցով դիմել են Միջազգային քրեական դատարան Նրանց ներկայացնում են միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան Նախարար․ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի զգալի նվազում կա Նա նաև հայտնել է, որ կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի, սպասվում են անձրևներ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ |