Իրանի դեսպան. ՀՀ–ի մասին երազները, այդ թվում` «միջանցքի», իրականություն չեն դառնա![]() 6 սեպտեմբերի 2024 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ ԻԻՀ-ն վստահեցնում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։ «Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում` այսպես կոչված «միջանցքի», իրականություն չեն դառնա»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ ՀՀ–ում Իրանի դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, ու հավելել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացմանը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հարևան երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Սեպտեմբերի 3–ին Իրանի ԱԳՆ Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է ՌԴ դեսպանի հետ։ Ըստ հաղորդագրության՝ իրանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին, ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |