Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին![]() 6 սեպտեմբերի 2024 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգային: Նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարար նշանակվելու առթիվ և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը հարաբերությունների հետագա զարգացման գործում»,–ասվում է գրառման մեջ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական գործակցության համար։ Մինչ նշանակումը Սիբիգան Կուլեբայի առաջին տեղակալն էր։ Սեպտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել։ Կուլեբան ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի մարտից։ Մեկնաբանելով Կուլեբայի հրաժարականը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ «նոր էներգիա է անհրաժեշտ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |